Դուք ամուր հիմք կդնեք հաջող աշխատանքի և կարիերայի աճի համար: Անատոմիան, ֆիզիոլոգիան և կենսամեխանիկան – հիմք են ֆիթնեսի բնագավառում աշխատող ցանկացած պրոֆեսիոնալի համար:
ԿԱՐԻԵՐԱՅԻ ԱՃ
Հաջողակ մարզչի գաղտնիքը գիտելիքների մակարդակով և լուրջ փաստարկմամբ մնացածներից առանձնանալու ունակությունն է:
ԱՇԽԱՏԱՆՔ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԱԿՈՒՄԲՆԵՐՈՒՄ
Գիտելիքների վրա հիմնված սերտիֆիկատը լավագույն ֆիթնես ակումբներում աշխատելու երաշխիքն են։
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՈՒՄ
Ծրագիրը հավատարմագրված է EuropeActive եվրոպական ասոցիացիայի կողմից, մեր շրջանավարտները ստանում են միջազգային վկայականներ և կարող են աշխատել Եվրոպայում և այլ երկրներում:
ՄԱՍՏԵՐ ԹՐԵՅՆԵՐՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
Ինքնուրույն մեծ քանակությամբ տեղեկատվությունը սերտելը հեշտ չէ, ուստի մենք ունենք ընդհանուր չատ-խմբեր, մաստեր թրեյներների հետ շփվելու և վեբինար-խորհրդատվությունների համար:
AFNAA ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆ և ՍԵՄԻՆԱՐՆԵՐԻ ԶԵՂՉԵՐ
Նույնիսկ ձեր ուսումը ավարտելուց հետո մենք մնում ենք միասին և օգնում ենք ձեզ աճել հետագայում: Դուք կարող եք մասնակցել AFNAA սեմինարներին, բարձրացնել ձեր որակավորումը հատուկ զեղչով:
ԴԱՍԸՆԹԱՑԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ
ՏԵՍԱԿԱՆ ԲԼՈԿ
Օրգանիզմի կառուցվածքը: Ներքին միջավայրը և հոմեոստազ: Կարգավորումը
Անատոմիա, կենսամեխանիկայի հիմունքները
Ֆիզիոլոգիա
Ֆիզիկական ծանրաբեռնվածության ադապտացիան
Ֆիթնես տերմինաբանություն՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն
Էնդոկրին համակարգ-հորմոնալ խնդիրներ
Մարզման տեսություն
Ուժի զարգացում
Դիմացկունության զարգացում
Ճկունության զարգացում
Արագության զարգացում
Կոորդինացիայի զարգացում
Սնունդ
Սպորտային սնունդ և Բիոկատիվ հավելումներ
Մարմնի քաշի նվազեցում / մկանային մասսային հավաքում
ԳՈՐԾՆԱԿԱՆ ԲԼՈԿ
Հաճախորդի ֆիզիկական վիճակի գնահատում
Մարզումային ծրագրերի մշակում
Ծանրաբեռնվախության պարբերականացում
Ֆիթնես ծրագրերի պլանավորում
Մարզումային պրոցեսի պլանավորում և կազմակերպում
Անվտանգություն և առողջության վերահսկողություն
Ֆիթնես մարզումների առանձնահատկությունները առողջության սահմանափակումներով անձանց համար
Ֆիթնեսը տարբեր տարիքային խմբերի համար
Վարժությունների կատարման տեխնիկան
Հաճախորդին վարժության ուսուցանումը
Անհատական մարզման մարքեթինգ: Հաճախորդի մոտիվացիան
Խորհրդատվություն հաճախորդի հետ
Աշխատանք մոտիվացիայի վրա
ԻՆՉՊԵՍ Է ԱՆՑՆՈՒՄ ԴԱՍԸՆԹԱՑԸ
ՍՏԱՆՈՒՄ ԵՔ ԴԱՍԸՆԹԱՑԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ
ՍԿՍՈՒՄ ԵՔ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵԼ ՆՅՈՒԹԵՐԸ
Ձեզ տրվում են անհրաժեշտ նյութերը դասընթացին ներգրավվելու, պատրաստվելու համար:
ՄԱՍՆԱԿՑՈՒՄ ԵՔ ՏԵՍԱԿԱՆ ԴԱՍԵՐԻՆ
Դասերն անցնում են ինտերակտիվ և միշտ կարող եք ձեր հարցերն ուղղել դասավանդողներին
ՄԱՍՆԱԿՑՈՒՄ ԵՔ ԳՈՐԾՆԱԿԱՆ ԴԱՍԵՐԻՆ
Սովորում եք վարժությունների կատարման տեխնիկան, ինչպես նաև հաճախորդին վարժության ուսուցանումը:
ԿԱՏԱՐՈՒՄ ԵՔ ԱՏԵՍՏԱՑԻՈՆ ԹԵՍԹԵՐԸ
Թեստերը և առաջադրանքները կատարում եք գրավոր, գործնական քննությունը՝ մարզասրահում։
ՍՏԱՆՈՒՄ ԵՔ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏ ԴԱՍԸՆԹԱՑԻ
ԱՎԱՐՏԻՑ ՀԵՏՈ ԿԱՐՈՂ ԵՔ ԳՏՆԵԼ ՁԵՐ ԿՈՉՈՒՄԸ
Տիրապետելով մասնագիտական հմտություններին կարող եք շփվել համախոհների հետ, զբաղվել սիրելի գործով, օգնել այլ մարդկանց։ Կարող եք շարունակել մասնագիտանալ ու ամրապնդել ձեր դիրքը։
ՎԱՍՏԱԿԵԼ ՇԱՏ ԵՎ ԳՐԱՎԵԼ ՆՈՐ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐ
Շատ հաճախորդներ պատրաստ են տեսականորեն, մյուսները հավատում են միֆերի, այդ պատճառով էլ պրոֆեսիոնալ մարզիչին որոշում է ոչ միայն ֆիզիկական վիճակը, այլը գիտելիքները։ Այդպիսի մարզչի հետ կհասնեն արդյունքի և խորհուրդ կտան մյուսներին մարզվել նրա հետ։
ԵՐԱՇԽԱՎՈՐԵԼ ՄԱՐԶՈՒՄՆԵՐԻ ՈՐԱԿ
Ֆիզիոլոգիայի, անատոմիայի և կենսամեխանիկայի իմացությունը թույլ կտա հասկանալ օրգանիզմի աշխատանքը և նրա արձագանքը մարզմանը, օգնել հաճախորդին հաջող և անվտանգ հասնել իր նպատակներին։
ՄՇԱԿԵԼ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ
Կսովորեք պրակտիկ առաջադրանքների հիման վրա, կտանք մարզումների պլանավորման ալգորիթմ։ Մենք չենք սովորեցնում «անգիր անել» պատրաստի սխեմաները, այլ սովորեցնում ենք ինքնուրույն պլանավորել մարզումները՝ կախված հաճախորդի վիճակից, նպատակից և խնդիրներից։
ԻՆՔՆԵՐԴ ՀԱՍԿԱՆԱԼ ԹԵ ԻՆՉՊԵՍ ՄԱՐԶՎԵԼ
Դուք կդառնաք լավագույն մարզիչը ինքներդ ձեզ համար, կսովորեք վարժությունների կատարման ճիշտ տեխնիկան և կպլանավորեք անձնական մարզման ծրագիրը՝ ձեր խնդիրներին համապատասխան։