Ի՞նչ է EREPS-ը
(European Register of Exercise Professionals (EREPS)) պրոֆեսիոնալ մարզիչների եվրոպական ռեգիստրը մարզիչների, դասավանդողների, էքսպերտների անկախ ռեգիստր է, որոնք աշխատում են առողջության, ֆիթնեսի և ֆիզիկական ակտիվության եվրոպական հատվածում։
EREPS ծրագիրը երաշխավորում է, որ վարժությունների մասնագետի (մարզչի) որակավորում է բավական է իր պարտականությունները կատարելու համար։ Այն սպառողներին, գործատուներին և մասնագետներին տալիս է վստահություն նրանց պրոֆեսիոնալիզմի մասին։ EREPS ծրագիրը ապահովում է սերտիֆիկատների ճանաչում, հաստատելով, որ ֆիթնես որակավորումը եվրոպական մակարդակի է։

EREPS-ում գրանցումը նշանակում է, ֆիթնեսի մասնագետը համապատասխանում է ստորագրված նվազագույն ստանդարտներին, որ պատշաճ պրակտիկայի համար, ինչպես նաև ընդունում է պրակտիկանտի Էթիկական կանոնագիրքը և մտադիր է բարձրացնել անձնային, կարիերայի և պրոֆեսիոնալ աճի ստանդարտները։

Պրոֆեսիոնալ ստանդարտների կոմիտեն` EuropeActive-ը կարգավորում է EREPS-ը եվրոպական ֆիթնեսի Սեկտորալ որակավորման համակարգի (SQF) միջոցով, որը հիմնված է Եվրոպական որակավորման համակարգի վրա (EQF):

EREPS- ի կողմից օգտագործված ստանդարտները մշակվում են լայնածավալ խորհրդատվությունների, գիտելիքների, հմտությունների և հմտությունների սահմանման հիման վրա, որոնք անհրաժեշտ են մասնագետին գրանցում ստանալու համար:
EUROPEACTIVE ստանդարտներ
2015-ի սեպտեմբերից պրոֆեսիոնալ ստանդարտների Կոմիտեն (Professional Standards Committee) ստանձնել է առանցքային պարտականություններ, որոնք նախկինում ստանձնել էր Եվրոպական առողջության և ֆիթնեսի ասոցիացիայի
ստանդարտների Խորհուրդը (European Health and Fitness Association Standards Council): Վերջին յոթ տարիների ընթացքում ստանդարտների Խորհուրդը մեծ հաջողությունների է հասել իր հիմնական նպատակներին հասնելու հարցում։
  • Բնագավառի զարգացման ներքին և արտաքին վերահսկողություն, որը երաշխավորում է ֆիթնեսի ոլորտում ժամանակակից եվրոպական պայմանների և ստանդարտների համապատասխանություն։
  • Տեխնիկական փորձագետների խմբերի (Technical Experts Groups (TEG)) աշխատանքային ծրագրերի մշակում և վերահսկում։
  • Վերապատրաստման ծառայություններ մատուցողների (Accreditation of Training Providers Programme) հավատարմագրման ծրագրի իրականացման վերահսկում:
Սեկտորալ որակավորման համակարգի (Sectoral Qualification Framework (SQF)) մշակման խնդիրը ֆիթնես մասնագիտություններ ընդգրկելու համար, հիմնականում լոիծվել է: Հաջորդ ժամանակահատվածում նախատեսվում է կկենտրոնանալ ապրանքների վաճառքի և տարածման վրա: Պրոֆեսիոնալ ստանդարտների նոր Կոմիտեն մտադիր է վերանայել և կատարելագործել առկա և մշակել նոր մասնագիտական ստանդարտներ, որոնք լիովին աջակցում են այս ոլորտի զարգացմանը:
Անդամակցության առավելություններ
EREPS- ը հանրային տեղեկատու է, որը ներառում է ճանաչված վարժությունների մասնագետների։ Անդամակցությունը նշանակում է, որ դուք համապատասխանում եք սահմանված նվազագույն չափանիշներին, ինչպես նաև ընդունում եք Էթիկական օրենսգիրքը ((hyperlink) բայց երևի չթարգմանած անգլերենը կդնենք)և մտադիր եք բարձրացնել ստանդարտները` որպես ձեր շարունակական մասնագիտական զարգացման գործընթացի մաս:
EREPS- ի անդամներին առաջարկվում են հետևյալ առավելություններն ու ռեսուրսները.
EREPS կայք: Բաց է այցելուների համար և բացատրում, թե ինչու հաճախորդները պետք է օգտվեն միայն գրանցված մասնագետների ծառայություններից:
EREPS անդամների տեղեկատու: Բոլոր անդամները նշված են տեղեկատուի մեջ՝ թույլ տալով այցելուին գտնել գրանցված մասնագետի:
Կոնտակտային ձևեր։ Մասնագետների որոնման հանրամատչելի համակարգ, որը տրամադրում է ձեզ հետ կապվելու ձև ՝ ձեր էլ. փոստին ուղարկված սպամը բացառելու համար:
Ընդլայնված անձնական տեղեկություններ: Ի տարբերություն որոշ այլ համակարգերի, EREPS-ն առաջարկում է ընդլայնված անձնական
տեղեկատվություն, որտեղ անդամները կարող են վերբեռնել իրենց
լուսանկարները, կարող են տեղադրել նաև այլ սոց. ցանցերի իրենց հղումները։
Միջազգային ճանաչում։ EREPS- ի անդամակցությունը նշանակում է ճանաչում Եվրոպայում և ողջ աշխարհում:
Ամսագրեր։ EREPS- ի անդամները պարբերաբար ստանում են էլեկտրոնային ամսագրեր և ծանուցումներ, այդ ոլորտում կատարվող իրադարձությունների մասին:
Հետազոտություն / հարցում։ EREPS- ը պարբերաբար մասնակցում է գիտահետազոտական նախագծերի: Հետազոտությունների և հարցումների ամփոփագրերը հասանելի կլինեն EREPS- ի անդամներին:
This site was made on Tilda — a website builder that helps to create a website without any code
Create a website